Ամերիկյան սրճարանները հրաժարվում են սպասարկել Google ակնոցներով հաճախորդներին
ԱՄՆ-ում սրճարանների սեփականատերերն արգելում են հաճախորդներին Google Glass ակնոցներ կրել՝ վախենալով, որ նման կերպ կոտնահարվեն իրենց այցելուների անձնական կյանքի իրավունքները, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին։
Սեփականատերերն անհանգստանում են, որ Google ակնոցներով հաճախորդները կարող են աննկատ լուսանկարել և տեսագրել մյուս այցելուներին՝ առանց վերջիններիս թույլտվության։
«Եթե դուք զբոսնում եք միացված տեսախցիկով, բոլորին պարզ է, թե դուք ինչ եք անում, սակայն Google ակնոցներով դուք ներխուժում եք այլ մարդկանց անձնական կյանք»,-ասել է իրավաբան Դեն Թրենչը, ով զբաղվում է Google ընկերության դեմ անձնական կյանքի իրավունքի վերաբերյալ ներկայացված հայցերով։
Ավելի վաղ Google ակնոցներն արգելվել էր կրել ամերիկյան կինոթատրոններում, խաղատներում և գիշերային ակումբներում, որոնց սեփականատերերն անհանգստացել են, որ նման ակնոցներով այցելուները կարող են տեսաձայնագրություններ անել։
Պարբերականը նշում է, որ ակնոցները կրելու արգելք մոտ ժամանակում կարող են ընդունել նաև ամերիկյան բանկերը և զբոսայգիների տնօրինությունները։










