Լիբիայի Բենգազի քաղաքում պայթյուն է որոտացել, կան զոհեր
Առնվազն ինը մարդ է զոհվել մեքենայի պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Լիբիայի Բենգազի քաղաքի հիվանդանոցի հարևանությամբ, BBC-ին հայտնել են պաշտոնյաները:
Այս պայթյունը հետևել է վերջին օրերին քաղաքի արևելքում տեղի ունեցող ռմբակոծություններին:
Լիբիայում իրավիճակը վերջերս անկայուն է երկիրը երկար տարիներ ղեկավարած Մուամար Կադաֆիի դեմ բարձրացող ապստամբության պատճառով՝ պայմանավորված զինյալների ցույցերով ու իսլամիստների հարձակումներով:
Նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաև ապրիլին, երբ մեքենան պայթեցվել էր մայրաքաղաք Տրիպոլիում՝ անմիջապես Ֆրանսիայի դեսպանության առջև, ինչի հետևանքով երկու ֆրանսիացիներ և մի քանի տեղաբնակներ էին վիրավորվել:
Պաշտպանության նախարարության պաշտոնյա Սալեհ ալ-Բարգաթին հայտնել է, որ Բենգազիի պայթյունի հետևանքով առնվազն 17 մարդ է վիրավորվել, իսկ մահացածների թվում կա երկու երեխա:










