Microsoft-ը ստեղծում է նոր հեռուստատեսային կցորդ
Աշխարհում ծրագրային ապահովման խոշորագույն արտադրող Microsoft Corp. ընկերությունը ներկայում ստեղծում է տեսանյութերի և այլ ժամանցային գործառույթների փոխանցման համար սեփական կցորդը, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Ի տարբերություն Xbox-ի, որի նոր տարբերակը կներկայացվի մայիսի 21-ին, հեռուստատեսային կցորդի դիզայնն ու ծրագրային «միջուկն» ավելի պարզ են լինելու։ Ենթադրվում է, որ վաճառքի հանվելու դեպքում այս կցորդը լուրջ մրցակցություն կապահովի Apple Inc.-ի և Roku Inc-ի արտադրանքների համար։
Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ Microsoft-ն իր առաջ նպատակ է դրել բոլոր արտադրանքները միասնական ցանցում հավաքելը՝ iPhone-ի, iPad-ի, Mac-ի և Apple TV-ի կցորդների օրինակով։










