Քենիական հոգեբուժարանից 40 հոգեկան հիվանդ է փախել

17:37 • 13.05.13

Քենիայի մայրաքաղաքի խոշորագույն հոգեբուժարանից 40 հոգեկան հիվանդ է փախել՝ բոլորը տղամարդ, հայտնում է BBC-ն:


Դա հնարավոր է դարձել հսկիչների դեմ զանգվածային անկարգությունից հետո, որին 70 մարդ է մասնակցել:

 

Երկրի ոստիկանությունը նախազգուշացրել է, որ փախածներից ոմանք աչքի են ընկել իրենց ագրեսիվ պահվածքով:


Երկու տարի առաջ մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ քննադատության էին ենթարկել այս հաստատությունը, երբ հիվանդներին դիակի հետ կողպել էին նույն սենյակում: Իրավապաշտպանները հայտնել էին նաև, որ այնտեղ բռնաբարում են հիվանդներին: