Samsung-ն առաջին քայլն է արել 5G ցանցին ընդառաջ
Հարավկորեական Samsung ընկերությունը տեղեկացրել է, որ նոր տեխնոլոգիա է մշակել, որը կլինի 5-րդ սերնդի բջջային կապի հիմնասյունը, գրում է Вести-ն։
Այն հնարավորություն կտա տվյալները փոխանցել առանց լարերի, վայրկյանում մի քանի գիգաբիթ արագությամբ։ Սա նշանակում է, որ 5G ցանցը մի քանի հարյուր անգամ ավելի արագ կլինի 4G ցանցից:
Ըստ ընկերության կանխատեսումների՝ նոր ցանցը հասանելի կլինի մինչև 2020թ.։ Թեստերն անցկացվել են 28 ԳԳց դիապազոնում. արդյունքում մասնագետները եզրակացրել են, որ HD ֆիլմը հնարավոր կլինի ներբեռնել սմարթֆոնի կամ պլանշետի մեջ 1 վայրկյանից էլ պակաս ժամանակում։
«Նոր տեխնոլոգիան թույլ կտա առանց սահմանափակումների փոխանցել անգամ ամենածանր ֆայլերը, այդ թվում՝ բարձրորակ ֆիլմերը, 3D խաղերը»,-նշված է Samsung-ի տարածած հաղորդագրության մեջ։










