Արևի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել
Արեգակի վրա երկուշաբթի առավոտյան հզոր բռնկում է տեղի ունեցել, սակայն ռուս մասնագետները վստահեցնում են, որ Երկրի վրա մագնիսական փոթորիկներ չեն սպասվում, հայտնում է Корреспондент-ը։
Մասնագետները տեղի ունեցած բռնկումը վերագրել են X դասին: Արևային բռնկումները, կախված ռենտգենային ճառագայթման հզորությունից, բաժանվում են 5 դասի՝ A, B, C, M և X։
Նվազագույն A0.0 դասին վերագրվելու համար անհրաժեշտ է, որպեսզի բռնկման ճառագայթման հզորությունը Երկրի ուղեծրի վրա հասնի 10 նանովատի 1 քմ տարածքում։ Ցանկացած հաջորդ դասին անցնելու դեպքում հզորությունն ավելանում է 10 անգամ։










