Ահազանգ Facebook-ի օգտատերերին. տրոյական վիրուսը սոցցանցին մատչում է ստանում

18:28 • 13.05.13

Trojan:JS/Febipos տրոյական ծրագիրը տարածվում է Mozilla Firefox և Google Crome դիտարկիչների օգտատերերի շրջանում և կոտրում է Facebook ցանցի օգտատերերի հաշիվները, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Microsoft ընկերության հակավիրուսային ռեսուրսին։

 

Այս վնասակար ծրագրային ապահովումն օգտատիրոջ Facebook-յան էջում տեղադրում է հղումներ, միանում խմբերի և նույնիսկ շփվում օգտատիրոջ ընկերների հետ։

 

Տվյալ տրոյանը կարող է փոխել իր ակտիվությունը, տեղադրել այլ հաղորդագրություններ կամ որոշ ժամանակ «լռել»։
Չնայած Trojan:JS/Febipos-ն ի սկզբանե նախատեսված է եղել բրազիլական լսարանի համար և «խոսում» է պորտուգալերեն, Digit.ru պարբերականը հիշեցնում է, որ Microsoft-ի մասնագետների կարծիքով՝ վիրուսը կարող է հեշտությամբ հարմարվել ցանկացած այլ լեզվի։

 

Տրոյանով վարակվելու հետևանքներից խուսափելու համար Microsoft-ը խորհուրդ է տալիս պարբերաբար ստուգել սեփական ակտիվությունը սոցկայքերում, պարբերաբար փոխել գաղտնաբառը և սքանավորել համակարգիչը։
 

Ահազանգ Facebook-ի օգտատերերին. տրոյական վիրուսը սոցցանցին մատչում է ստանում