ԱՄՆ-ի հյուսիսում և Կանադայում մոլեգնել է «սառցե ցունամին» (տեսանյութ)

23:06 • 13.05.13

Փոթորիկը «սառցե ցունամի» է առաջացրել Կանադայի և ԱՄՆ հյուսիսային Մինեսոտա նահանգի լճափերին, հայտնում է Lenta.ru-ն՝ ABC News-ին հղումով:


50-60 մ/վ ուժգնությամբ քամին ստիպել է ջրին շարժվել, ինչի պատճառով հսկայական սառցակտորներ են դուրս մղվել դեպի ափ: Ափամերձ տարածքում գտնվող տների բնակիչները սկզբում ուժեղ աղմուկ են լսել, ապա նկատել են ջրից դուրս եկող հսկայական սառցակտորները:


Որոշ վայրերում սառույցը մի քանի տասնյակ մետր առաջ է եկել: Ցունամիի հետևանքով մի քանի շինություններ և այգիներ են վնասվել: 12 քոթեջներ Դոֆին լճի ափին գործնականում ավերվել են աղետի հետևանքով: Մի շարք շրջաններում եղանակային պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել:


Փոթորիկը տևել է ընդամենը 15 րոպե: Բնակիչների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: