Թուրքիայում ահաբեկչություն է կանխվել

17:16 • 13.05.13

Թուրքիայում՝ Անկարա-Մերսին ճանապարհին, 25 կգ կշռող պայթուցիկ սարք է հայտնաբերվել, տեղեկացնում է «Սաբահ» օրաթերթը։

 

Պայթուցիկ սարքը հայտնաբերել է բեռնատար մեքենայի վարորդը, ով անցնելիս է եղել այդ ճանապարհով։ Պայթուցիկը փաթեթավորված և տեղադրված է եղել ճանապարհին։

 

Ինչպես հայտնում է աղբյուրը, եթե պայթուցիկը չհայտնաբերվեր, ապա դա կարող էր մարդկանց մահվան կամ լուրջ կորուստների պատճառ դառնալ։

 

Դեպքի վայրում հայտնաբերված պայթուցիկն ուղարկվել է Թուրքիայի անվտանգության ուժերի մասնագետներին, ովքեր էլ հետաքննություն են սկսել։