Սիրիայի հետ սահմանի մոտ անհետացած թուրքական կործանիչը վայր է ընկել
Թուրքական F-16 կործանիչը, որի հետ կապն ընդհատվել էր երկուշաբթի, Ամանոսի լեռներում թռիչքի ժամանակ, ընկել է Սիրիայի հետ սահմանի մոտ: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:
Թուրքիայի զինված ուժերի հաղորդած տվյալներով՝ օդաչուն միայն հասցրել է տեղեկացնել, որ փորձում է վայրէջք կատարել, ինչից հետո կապն ընդհատվել է: Այժմ ինքնաթիռի որոնողական աշխատանքներ են տարվում, և փորձում են գտնել ու փրկել օդաչուին:
Թուրքիայի զինուժի հաղորդմամբ՝ F-16 ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է տեղի ժամանակով 14:15-ին, հերթապահ թռիչքի ժամանակ:
Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնում է Aksam պարբերականը:










