Ամերիկացիների՝ երեխա ունենալու ցանկության նվազումը կվնասի ԱՄՆ-ի տնտեսությանը. The Daily Mail
Աստիճանաբար ավելի քիչ ամերիկացի զույգեր են ցանկանում երեխաներ ունենալ, և դա կարող է վնաս հասցնել Միացյալ Նահանգների տնտեսությանը, գրում է gazeta.ru-ն՝ The Daily Mail-ին հղումով։
Վերջին տվյալներով՝ այսպես կոչված՝ սերնդի փոխարինման գործակիցն ԱՄՆ-ում կազմում է 1.9, այն դեպքում, երբ ստանդարտ ցուցանիշը 2.1-ն է։
Պարբերականը հիշեցնում է, որ նման գործակիցը ցույց է տալիս, թե որքան երեխա պետք է ունենա միջին վիճակագրական կինը, որպեսզի բնակչության թիվը կայուն մնա։
«Եթե այդ գործակիցը շարունակի նվազել, ապա ԱՄՆ-ում կլինեն ավելի շատ թոշակառուներ և քիչ աշխատուժ»,- կարծում է ամերիկացի գրող, լրագրող Ջոնաթան Լաստը։
Նա նշել է, որ սխալ ոչինչ չկա երեխա չունենալու ցանկության մեջ, սակայն իշխանությունների նպատակը պետք է լինի երեխա ունենալ երազողների համար միջոցներ գտնելը։
«Չափազանց թանկ է ԱՄՆ-ում երեխա ունենալը»,-հավելել է փորձագետը։










