«Անկեղծ» լուսանկարի հայտնվելուց հետո ամերիկացի ուսուցչուհին ազատվել է աշխատանքից (լուսանկար)
Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի Մարտինի շրջանի միջնակարգ դպրոցներից մեկի անգլերենի ուսուցչուհի Օլիվիա Սփրոերն ազատվել է աշխատանքից, երբ ի հայտ են եկել նրա «կողքից» աշխատանքի արդյունքները՝ բիկինիով լուսանկարը, հայտնում է Huffington Post-ը:
26-ամյա ուսուցչուհին խոստովանել է, որ փետրվարին բիկինիով լուսանկարվելիս գիտակցել է, որ ռիսկի է դիմում:
2011-ից ուսուցչուհի աշխատող Օլիվիային ազատման դիմում գրել է խնդրել դպրոցի տնօրենը՝ նրան իր մոտ կանչելով. այստեղ աղջիկը խոստովանել է, որ Վիկտորյա Ջեյմս կեղծանվամբ իսկապես ինքն է լուսանկարում: Չնայած նա շեշտել է, որ խոսքը ոչ թե պոռնոգրաֆիայի, այլ «գլամուրային լուսանկարի մասին է»:
![]()










