Amazon-ը վիրտուալ արժույթ է թողարկել

18:18 • 13.05.13

Amazon առցանց առևտրի տիրույթը վիրտուալ արժույթ է թողարկել՝ 1 Ամազոն մետաղադրամի տեսքով, հայտնում է theverge.com-ը:

 

Դրանով Amazon-ի սպառողները կկարողանան վճարումներ անել Amazon Appstore-ում՝ հիմնականում Android-ի հավելվածների համար:

 

Առաջինն Ամազոն դրամները կհայտնվեն ամերիկացիների «ձեռքում». Kindle Fire-ի պլանշետի ձեռքբերման համար սպառողներին 5 դոլար արժողությամբ կամ 500 մետաղադրամներ «կբաժանվեն»:

 

Ըստ ինտերնետ առևտրի հսկայի՝ վիրտուալ արժույթը վճարումներ կատարելու ավելի հեշտ եղանակ կապահովի:

 

Աղբյուրը սա որակում է մարտահրավեր ներկայում գոյություն ունեցող ամենահայտնի արժույթին՝ Bitcoin-ին: