Volkswagen ընկերության հետաքրքիր գովազդային մտահղացումը (տեսանյութ)

08:12 • 13.05.13

Այս տարի Volkswagen ընկերությունը գովազդային արշավներում ներկայանում է բազմաթիվ նոր գաղափարներով և մտքերով:  

 

Իր վերջին գովազդային տեսահոլովակներից մեկում ընկերությունը ներկայացրել է ավտոմեքենայի Side Assist նոր համակարգը, որը նախազգուշացնում է վարորդին ցանկացած սպասվող վտանգի մասին` նախքան վարորդի տեսնելը: Գովազդային հոլովակում ընկերությունը փորձել է նոր տեխնոլոգիան ասոցացնել YouTube վիդեոհոսթինգում տեսահոլովակի դիտման առկա հնարավորության հետ, երբ մկնիկը պահելով պատուհանի ժամանակացույցի տողի վրա, կարելի է տեսնել, թե հաջորդիվ ինչ է լինելու:

 

Հոլովակի հիմնական ուղերձն այն է, որ Side Assist համակարգն օգնում է տեսնել «ապագան»: 

 

Volkswagen ընկերության հետաքրքիր գովազդային մտահղացումը (տեսանյութ)