Աֆղանստանում ԱՄՆ 4 զինծառայող է զոհվել

22:22 • 14.05.13

Աֆղանական Կանդագար նահանգում ճանապարհամերձ ականի պայթյունի հետևանքով մայիսի 14-ին զոհվել է 4 ամերիկյան զինծառայող, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:


NATO-ի պաշտոնական ներկայացուցիչ Թոմաս Կոլլինզը պատմել է, որ մի քանի այլ զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ըստ նրա, պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինվորական մեքենաները անցնում էին գյուղական ճանապարհներից մեկով:


Նախօրեին Աֆղանստանում ականապատ ճանապարհի վրա բեռնատարի պայթելու հետևանքով զոհվել էր 3 վրացի զինծառայող: Իսկ ավելի վաղ՝ մայիսի 5-ին, Կանդագարում կրկին սպանվել էր 5 ամերիկացի: