Ադրբեջանցին այծ «ուղևորների» հետ վթարի է ենթարկվել
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ մարզում ադրբեջանցին այնքան է շտապել վաճառել իր այծերին, որ ավտովթարի պատճառ է դարձել, հայտնում է ru.tsn.ua-ն։
Փրկարարները, ովքեր ժամանել են դեպքի վայր՝ վարորդին հանելու համար, մեքենայում հայտնաբերել են ևս երեք «ուղևորի»։
Պարզվել է, որ 45-ամյա ադրբեջանցին, շտապելով գնորդի մոտ, չի նկատել միկրոավտոբուսը, որը պատրաստվել է աջ թեքվել։ Հարվածից հետո նա բազմաթիվ կոտրվածքներ և ուղեղի ցնցում է ստացել և տեղափոխվել է հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք։
Կենդանիները վթարի հետևանքով չեն վնասվել, սակայն լուրջ սթրես են տարել։ Այդ մասին վկայել են այն բարձր ձայները, որոնք նրանք արձակել են փրկարարական գործողությունների ընթացքում։
Վախեցած կենդանիներին վերադարձրել են տուժածի հարազատներին։










