Բիրմայի ափերի մոտ 200 մուսուլման փախստականներով լի նավ է խորտակվել

10:46 • 14.05.13

Բիրմայի ափերի մոտ 200 մուսուլման փախստականներով լի նավ է խորտակվել, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Նավը շրջվել է նավահանգստային Պաուկտո քաղաքի մոտակայքում։ Զոհերի և տուժածների մասին մանրամասներ չեն հաղորդվում։

 

Ըստ տարածված տեղեկատվության՝ ուղևորները եղել են ռոհինջա ցեղի մուսուլմաններ, ովքեր մտադիր են եղել երկիրը լքել նախքան «Մահասեն» խոշոր ցիկլոնի երկրին մոտենալը։ Մասնագետների գնահատականներով՝ ցիկլոնը կվնասի արևմտյան շրջանները։