ԱՄՆ-ի քիմիական գործարաններից մեկում պայթյուններ են որոտացել. կան տուժածներ
ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգում՝ Airgas ընկերության քիմիական գործարաններից մեկում, վթար է տեղի ունեցել, ինչին հաջորդել է պայթյունների շարքը, հայտնում է РБК-ն՝ հղում անելով Reuters-ին։
Գործարանում հրդեհ է բռնկվել, որը մարել դեռևս չի հաջողվել։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի ունեցածի հետևանքով տուժել է 2 մարդ, ովքեր գործարանի աշխատողներ են։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, իսկ մոտակա շինությունների բնակիչները տարհանվել են։ Վթարի պատճառները ճշտվում են։
Airgas-ն ԱՄՆ-ի՝ քիմիական նյութերի և արդյունաբերական գազի խոշորագույն մատակարարներից մեկն է։










