Կանադայում թռչող մեքենան բախվել է ծառի (տեսանյութ)
Երկու կանադացիները, ովքեր գործարկում էին օդային մեքենան, վթարի են ենթարկվել, գրում է Business Insider-ը՝ CBC News-ին հղումով: Maverick անունը ստացած սարքը մեծ անիվներով և լայն անվադողերով մեքենա է, որը նախատեսված է ավազների վրա վարելու համար՝ հիմնականում լողափում ժամանակ անցկացնելիս:
Այն թռիչքի ժամանակ բախվել է դպրոցի մոտակայքում գտնվող ցանկապատին և ընկել ծառի վրա: Օդամեքենայում գտնվող երկու ուղևորները թեթև վնասվածքներ են ստացել:










