Վրաստանում ստեղծվել է 2008թ.-ի ռուս-վրացական պատերազմը հետաքննող խումբ
Վրաստանում ստեղծվել է 8 մարդուց բաղկացած հետաքննչական խումբ, որն ուսումնասիրելու է 2008թ.-ի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմը, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիին հղումով։
Այդ խմբի կազմում ներառվել են 3 գերատեսչության՝ Վրաստանի գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ։
Քննչական գործընթացը ղեկավարելու է Միրանդա Մելկաձեն՝ Գլխավոր դատախազության հետաքննչական մասի ղեկավարի պաշտոնակատարը, և Մեդեա Ռոսեբաշվիլին՝ Վրաստանի գլխավոր դատախազության իրավական աջակցության հարցերի վարչության ղեկավարի տեղակալը։










