Google-ի ծառայությունների օգտատերերին այժմ 15 Գբ է հատկացվել փաստաթղթերի և էլ. փոստի պահման համար

17:24 • 14.05.13

Արդեն մի քանի տարի է, ինչ ամերիկյան Google ընկերությունն ամեն գարուն «գարնանային մաքրություն» է  իրականացնում, որի շրջանակներում ընկերության տարբեր ծառայություններ «կարգի են բերվում», թարմացվում, ինչպես նաև փակվում են ոչ շահութաբեր ծառայությունները։

 

Ինչպես նշում է computerra.ru կայքը, երեկ Google-ը հայտարարել է, որ Google Plus-ը, Gmail-ն ու Drive-ն ընդհանուր տեղ կստանան սերվերներում։

 

Նախկինում Gmail-ի փոստային հաղորդագրությունների համար հատկացվում էր 10 Գբ, իսկ Google Plus-ի ու Google Drive-ի լուսանկարների ու փաստաթղթերի պահպանման համար՝ 5 Գբ։ Այժմ այս 3 ծառայություններին կտրվի ընդհանուր 15 Գբ, ինչը շատ հարմար կլինի օգտատերերի համար։

 

Google Apps-ի օգտատերերին ևս տվյալների պահպանման համար տեղ է հատկացվել՝ 30Գբ։
 

Google-ի ծառայությունների օգտատերերին այժմ 15 Գբ է հատկացվել փաստաթղթերի և էլ. փոստի պահման համար