Արքայազն Հարին և Բրիտանիայի վարչապետը Նյու Յորքում կշրջեն կարմիր ավտոբուսով

09:27 • 14.05.13

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը կշրջեն Նյու Յորքի փողոցներով՝ կարմիր, լոնդոնյան ավտոբուսով, գրում է gazeta.ru-ն՝ The Guardian-ին հղումով։

 

Ակցիայի նպատակը զբոսաշրջիկների ուշադրությունը Մեծ Բրիտանիայի վրա սևեռելն է և բրիտանական արդյունաբերությունը գովազդելը։

 

Արքայազնին և վարչապետին Մանհեթենի փողոցներում կարելի է տեսնել այսօր։

 

Էլիզաբեթ 2-րդի թոռնիկը շարունակում է այցն ԱՄՆ, իսկ Քեմերոնը Միացյալ Նահանգներ է ժամանել օրերս՝ մասնակցելու միջազգային զարգացման հարցերին նվիրված համաժողովին։