Հնդկաստանում մահացել է աշխարհի ամենատարեց կին բանտարկյալը

10:59 • 14.05.13

Հնդկաստանի Լակհնաու քաղաքի բանտում մահացել է աշխարհի ամենատարեց կին բանտարկյալը՝ Ռամ Կալին. նա 107 տարեկան էր, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։

 

Հնդկական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռամ Կալին մահացել է հիվանդության պատճառով։ Նա ազատազրկված էր սպանությանը մասնակից լինելու համար։ Կինը ենթակա չէր համաներման՝ կատարված հանցագործության լրջության պատճառով։