Իրաքում անհայտ անձինք գնդակահարել են 12 մարդու
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անհայտ զինված մարդիկ երեքշաբթի օրը ալկոհոլային ապրանքների խանութներում գնդակահարել են 12 մարդու, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը, որն այս տեղեկությունները ստացել է տեղական իշխանություններից:
Հայտնի է, որ գրոհայինները Բաղդադի արևմտյան մաս են եկել 4 մեքենաներով: Դրանից հետո նրանք գնդակահարել են մի քանի առևտրի կետերում գտնվող մարդկանց:
Գործակալությունը հայտնում է, որ իսլամն արգելում է ալկոհոլ օգտագործել, ինչի արդյունքում նման արտադրանքի վաճառքով զբաղվող խանութները հաճախակի հարձակումների են ենթարկվում:










