Եկել է YouTube-ի սահմանափակումները հանելու ժամանակը. Կադիրով
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը դեմ չէ, որպեսզի հանվեն YouTube տեսահոսթինգի սահմանափակումները երկրում, հայտնում է Газета-ն։
YouTube-ի մատչումն արգելափակվել էր Գրոզնիի Լենինյան դատարանի կողմից՝ «Մուսուլմանների անմեղությունը» ծայրահեղական ֆիլմի պատճառով։
«Արգելափակել կայքի մատչումը ճիշտ որոշում էր։ Այդ ֆիլմը սադրիչ բնույթ է կրում, և դատարանի կողմից ճանաչվել է ծայրահեղական։ Ֆիլմի ստեղծողները վիրավորել են ամբողջ աշխարհի մուսուլմանների զգացմունքներն ու արժանապատվությունը։ Եվ իր որոշմամբ դատարանը կանխել է երկրի քաղաքացիներին ազգային և կրոնական հատկանիշներով վիրավորելու փորձերը։ Ես շնորհակալ եմ Լենինյան դատարանին նման որոշման համար»,- ասել է Կադիրովը։
Սակայն ծայրահեղ տրամադրված կազմակերպություններն ակտիվորեն օգտագործում են YouTube-ը՝ այնտեղ տեղադրելով սադրիչ հոլովակներ։ Նրանց պետք է արժանի պատասխան տալ, այդ թվում նաև YouTube-ում, նշել է ղեկավարը։
«Եթե դատարանը որոշի բացել կայքի հասանելիությունը, ապա ես կարող եմ միայն ողջունել այդ որոշումը»,- ասել է Կադիրովը։










