Ռուսաստանն անցանկալի անձ է հայտարարել ամերիկացի լրտես-դիվանագետին և պահանջել անհապաղ լքել երկիրը

20:43 • 14.05.13

Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան երրորդ քարտուղար Ռայան Ֆոգլին, որն ավելի վաղ ձերբակալվել էր, ՌԴ-ի ԱԳՆ-ն անցանկալի անձ է հռչակել և պահանջել է անհապաղ լքել երկրի տարածքն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նրա կողմից ռուսաստանցի իրավապահի ամերիկյան հետախուզության կազմում հավաքագրելու փաստը, հայտնում է Russia Today-ը:

 

Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասված է նաև, որ Ֆոգլի մոտ հայտնաբերված քողարկման միջոցները և խոշոր գումարը լուրջ հարցեր են առաջացնում՝ ուղղված ԱՄՆ-ին:

 

Հայտնի է, որ ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը վաղը կանչվել է ԱԳՆ՝ նույն հարցով: Մաքֆոլը, ի դեպ, հրաժարվել է մեկնաբանել սկանդալային ձերբակալությունը: