Կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարող են 30 տոկոսով նվազեցնել դեպրեսիան

08:11 • 14.05.13

Նույնիսկ 10 րոպե տևողությամբ սովորական արագ քայլքը կարող է բարելավել մարդու էմոցիոնալ հոգեվիճակը: Կանոնավոր ֆիզիկական վարժությունները բարձրացնում են ինքնագնահատականը և նվազեցնում են ճնշվածության և անհանգստության զգացումը, ասվում է Հոգեկան առողջության պահպանման բրիտանական հիմնադրամի զեկույցում: Այս մասին տեղեկացնում է Inopressa-ն՝ The Independent-ին հղումով:

 

Կանոնավոր պարապմունքները հանդիսանում են նաև բուժման և կանխարգելման միջոց զանազան հոգեկան հիվանդությունների համար, ինչպիսիք են ինտելեկտուալ խանգարումները և ընկճվածությունը, որի վտանգը նվազում է 20-30 տոկոսով:



«Հոգեկան բարօրության և հիվանդություններից խուսափելու միջոցներից մեկը հանդիսանում է ֆիզիկական ակտիվությունը», - ասվում է զեկույցում:
 

Կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարող են 30 տոկոսով նվազեցնել դեպրեսիան