Մայիսյան գյուղում աղբանոցից թնդանոթի արկի գլխիկ են գտել
Ոստիկանության Մեծամորի բաժնում Մայիսյան գյուղի 57-ամյա մի բնակչից մայիսի 12-ին՝ ժամը 12։20-ին, ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Մայիսյան գյուղի աղբանոցի մաքրման աշխատանքների ժամանակ, աղբանոցից գտել են թնդանոթի արկի գլխիկ:
Ըստ Ոստիկանության կայքի՝ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է թնդանոթի արկի գլխիկ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:










