Փարաքարում 47-ամյա կինը մահացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով

10:28 • 14.05.13

«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 13-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին` Փարաքար գյուղում, վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Մաքրուհի Մուսոյանին։


Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վերջինս տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: