Չիտայում ինտերնետից զրկված դեռահասը նետվել է 10-րդ հարկից և ողջ մնացել
ՌԴ Չիտա քաղաքում դեռահասը նետվել է 10-րդ հարկից, սակայն ընկել է ծառի վրա և կախվել ճյուղերից։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ իրավապահներին հղումով։
Իրավապահների տվյալներով՝ 15-ամյա դեռահասը փորձել է ինքնասպան լինել վաղ առավոտյան։
Նախնական տեղեկություններով՝ դեռահասին ինքնասպանության է հասցրել այն, որ ծնողներն արգելել են նրան տեսանյութեր դիտել ինտերնետով։










