Արևի վրա երրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել
Վերջին երկու օրվա ընթացքում Х դասի երրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել Արեգակի վրա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչը։
«Հերթական՝ երրորդ բռնկումն է գրանցվել մոսկովյան ժամանակով առավոտյան 5-ին։ Արտանետված պսակային զանգվածը Երկրի տարածքին կհասնի մայիսի 17-18-ին և կարող է մագնիսական չափավոր փոթորիկներ առաջացնել»,- ասել է նա։
Արևային բռնկումները՝ անկախ ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են 5 դասի՝ A, B, C, M և X։ Նվազագույն A0.0 դասին վերագրվելու համար անհրաժեշտ է, որպեսզի բռնկման ճառագայթման հզորությունը Երկրի ուղեծրի վրա հասնի 10 նանովատի 1 քմ տարածքում։ Ցանկացած հաջորդ դասին անցնելու դեպքում հզորությունն ավելանում է 10 անգամ։










