Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ մարդակեր զինյալն իրենց շարքերից չէ
Սիրիական ընդդիմությունը ԱՄՆ-ին վստահեցրել է, որ համացանցում տեղադրված տեսահոլովակի զինյալը, ով ուտում է կառավարական ուժերի զոհված զինվորի սիրտը, չի հանդիսանում իրենց ներկայացուցիչը, գրում է Риа Новости-ն՝ հղում կատարելով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելլին:
Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում տղամարդը, ով հավանաբար ապստամբների հրամանատարներից մեկն է, մասնատում է սպանված զինվորի մարմինը, որից հետո ցուցադրաբար ուտում է նրա սիրտը:
«Հակամարտության բոլոր կողմերը պետք է պահպանեն միջազգային զինվորական նորմերը: Մենք այդ նողկալի միջադեպի վերաբերյալ հարցը բարձրացրել են սիրիական ընդդիմության հետ երկխոսությունների ժամանակ: Նրանք մեզ հավաստիացրել են, որ չեն պաշտպանում նման արարքները, և դա ընդդիմադիր մեծամասնության ներկայացուցիչ չէ»,-հայտնել է Վենտրելլը:
Ըստ նրա տեղեկությունների՝ տեսանյութը նկարահանելուց բավականին ժամանակ առաջ նրան արտաքսել են ընդդիմության շարքերից:










