Հայտնաբերվել է թուրքական F-16 կործանիչի օդաչուի մարմինը
Թուրքիայի փրկարար ծառայությունը գտել է թուրք-սիրիական սահմանի մոտ կործանված F-16 ռազմական ինքնաթիռի օդաչուի մարմինը։ Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հաղորդել է Օսմանիե քաղաքի քաղաքապետ Ջելալեթթին Ջերրահը։
F-16 կործանիչն օդ էր բարձրացել Ամասիա նահանգից։ Մի քանի ժամ անց կապն օդաչուի հետ ընդհատվել էր, ինչից հետո կործանիչը կորել էր ռադարների տեսադաշտից։
Թուրքական զինված ուժերի ներկայացուցիչներն արդեն հաստատել են, որ ինքնաթիռը կործանվել է, իսկ կործանման պատճառը, ըստ նախնական վարկածի, ինքնաթիռի անսարքությունն է եղել։










