Արսեն Ավակովը դարձել է ուկրաինական «Բատկիվշինա» խմբակցության նախագահի տեղակալ

16:46 • 15.05.13

Ուկրաինայի պատգամավոր Արսեն Ավակովն ընտրվել է «Բատկիվշինա» խորհրդարանական խմբակցության նախագահի տեղակալ։


Ինչպես տեղեկացնում է aspekty.net-ը, այդ մասին տեղեկացրել է Ավակովի մամուլի քարտուղար Նատալյա Ստատիվկոն։

 

«Խմբակցության նիստի ընթացքում մայիսի 15-ին որոշում է կայացվել Արսեն Ավակովին խմբակցության նախագահի տեղակալ նշականելու մասին»,-ասել է նա։

 

Ինչպես հաղորդվել էր, «Բատկիվշինա» խմբակցությունը 2012թ.-ի դեկտեմբերի 11-ին նախագահ էր ընտրել Միացյալ ընդդիմության նախագահ Արսեն Յացենյուկին, իսկ խմբակցության նախագահի տեղակալներ՝ Սերգել Սոբոլևին, Դմիտրի Շլեմկոյին, Սերգեյ Սասին, Վյաչեսլավ Կիրիլենկոյին, Բորիս Տարասյուկին, Անդրեյ Իվանչուկին և Սերգեյ Պաշինսկուն։


Կիրիլենկոն ապրիլի 18-ին հրաժարական էր տվել խմբակցության ղեկավարի տեղակալի պաշտոնից։


Արսեն Ավակովը նաև Ուկրաինա-Հայաստան միջխորհրդարանական պատգամավորական միության անդամ է, որը գլխավորում է Ուկրաինայի պատգամավոր Վիլեն Շատվորյանը։