Վենեսուելայի մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է Բոլիվարի դամբարանը

09:06 • 15.05.13

Վենեսուելայի մայրաքաղաքում երեքշաբթի կայացել է Սիմոն Բոլիվարի դամբարանի բացման հանդիսավոր արարողությունը, որում այսուհետ կպահվեն երկրի ազգային հերոսի մասունքները, հայտնում է Взгляд-ը։ Առագաստանավի տեսքով ճերմակ շինությունը կառուցվել է Ազգային պանթեոնի կողքին, որտեղ հերոսի մասունքները պահվում էին 1876-ից։

 

Ավելի քան 200 տարի առաջ Բոլիվարը գլխավորել է Իսպանիայի գաղութացման դեմ վենեսուելացիների ազատագրական պայքարը։ Նրա շնորհիվ Լատինական Ամերիկայի քարտեզի վրա հայտնվեց 6 անկախ պետություն՝ Բոլիվիա, որն անվանակոչված է նրա պատվին, Վենեսուելա, Կոլումբիա, Պանամա, Պերու և Էկվադոր։ Եթե հավատալ պատմաբաններին, իր կյանքի ընթացքում նա մասնակցել է 472 մարտի։