Candy Crush Saga-ն գերազանցել է Angry Birds-ին՝ դառնալով աշխարհի ամենահայտնի խաղը

13:16 • 15.05.13

Հանրահայտ Candy Crush Saga խաղն առաջ է անցել Angry Birds-ից՝ դառնալով աշխարհի ամենահայտնի խաղը Facebook-ում, iOS օպերացիոն համակարգի հիման վրա գործող սարքերում և Android Play store-ում, հայտնում է Daily Mail-ը։

 

Մարտ և ապրիլ ամիսների ընթացքում Candy Crush-ը եղել է Facebook-ում ամենաշատ խաղացված խաղը, ինչպես նաև ամենաշատ ներբեռնվածը iOS-ում և Android-ում։

 

Արդյունքում խաղը ստեղծող King ընկերությունն առաջ է անցել Zynga-ից՝ հանրահայտ Farmville-ի հեղինակից՝ դառնալով աշխարհի ամենահանրահայտ սոցիալական խաղեր ստեղծող ընկերությունը։

 

Այժմ King-ն ունի օրական ավելի քան 66 մլն խաղացող ամբողջ աշխարհում, որոնցից 15 մլն ամեն օր Candy Crush է խաղում Facebook-ում։ Իսկ Zynga-ն օրական ունի 52 մլն խաղացող։

 

 

Candy Crush Saga-ն գերազանցել է Angry Birds-ին՝ դառնալով աշխարհի ամենահայտնի խաղը