Երևանի Բաբայան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է 69-ամյա բնակչի դին

09:30 • 15.05.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 14-ին՝ ժամը 19.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Բաբայան փողոցի թիվ 14 շենքի 16-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքի հատակին հայտնաբերել Տ. Գոգյանցի դին (ծնվ. 1944 թ.):