Գիտնականները կարծում են, որ ծանր դեպրեսիայով տառապող մարդկանց մոտ խախտված է կենսաբանական «ժամացույցը»

00:00 • 15.05.13

Ծանր դեպրեսիայով մարդկանց մոտ խախտված է կենսաբանական «ժամացույցը», ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ նրանք առողջ մարդկանց համեմատությամբ ապրում են այլ ժամային գոտում, հաղորդում է InoPressa-ն՝ հղում կատարելով The Independent-ին: Առաջին անգամ հաստատվել է կապը դեպրեսիայի և մարդկային ուղեղի կենսաբանական «ժամացույցի» միջև, որը կարգավորում է մարդու օրգանիզմի օրական ցիկլը:


Ընկճախտով տառապող մարդկանց ուղեղների հետազոտությունից պարզ է դարձել, որ այդ հարաբերակցությունը խախտվել է. հետազոտության արդյունքում պարզվել է նման մարդիկ տառապում են «քուն-արթուն» ցիկլի խախտմամբ:

 

Գիտնականները  կարծում են, որ մարդու կենսաբանական «ժամացույցը» դեպրեսիայի ժամանակ ամենայն հավանականությամբ չի սինխրոնիզացվում քնած և արթուն լինելու նորմալ ժամանակների հետ:


Նրանք պնդում են, որ ուժեղ դեպրեսիայով հիվանդների բուժումն առավել արդյունավետ կարող է կինել, եթե հնարավոր լինի բարելավել ուղեղի գենետիկական ակտիվության օրական ցիկլի և տիեզերական ժամանակի միջև հարաբերակցությունը:


 


 

 

 

Գիտնականները կարծում են, որ ծանր դեպրեսիայով տառապող մարդկանց մոտ խախտված է կենսաբանական «ժամացույցը»