Անվարորդ կառավարվող մեքենաների հանդեպ սպառողների վերաբերմունքը միանշանակ չէ. հետազոտություն

08:20 • 15.05.13

Cisco ամերիկյան հետազոտական ընկերությունը զեկույց է հրապարակել ինտերնետ կապով և առանց վարորդի մեքենաների հանդեպ սպառողների վերաբերմունքի վերաբերյալ, հայտնում է The Crunch-ը:


Հարցվածների 57 տոկոսն ասել է, որ կվստահեր առանց վարորդի վարվող մեքենային, ինչը, ըստ պարբերականի, զարմանալի է:


Առանց վարորդի մեքենաներն ավելի ընդունելի են զարգացող երկրներում: Բրազիլիայում այդ ցուցանիշը, օրինակ, կազմել է 95 տոկոս, Հնդկաստանում՝ 86, իսկ Չինաստանում՝ 70:


Նույն հարցով պատրաստակամություն է հայտնել հարցված ամերիկացիների 60 և ռուսաստանցիների 57 տոկոսը: Իսկ Գերմանիայի և Ճապոնիայի պես երկրներում նման մեքենաների հանդեպ թերահավատ վերաբերմունք է գրանցվել՝ համապատասխանաբար 37 և 28 տոկոսների արտահայտությամբ:


Առավել թվերից ցածր թվեր են գրանցվել, երբ ուսումնասիրողները հարցվողներից փորձել են պարզել՝ արդյոք իրենց երեխաներին թո՞ւյլ կտան նման մեքենաներ նստել:
 

Պարզվել է նաև, որ հարցվողների կեսը գերադասում է մեքենա գնելիս գործ չունենալ անմիջականորեն դիլերների հետ, իսկ 55 տոկոսը կգերադասեր վիրտուալ տեխնոլոգիաների միջոցով մեքենա գնել:

 

Անվարորդ կառավարվող մեքենաների հանդեպ սպառողների վերաբերմունքը միանշանակ չէ. հետազոտություն