Մուշում երկրաշարժ է գրանցվել
Մուշում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Բողազիչի համալսարանի (Թուրքիա) երկրաշարժերի հետազոտության ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով առավոտյան 10։09-ին, Մուշի շրջանի Բիլեք գյուղում։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, սակայն այն բնակչության շրջանում խուճապի պատճառ է դարձել։










