Պատմության այս օրը. 83 տարի առաջ ամերիկացի Էլեն Չերչը դարձավ աշխարհում առաջին ուղեկցորդուհին
1930 թվականի մայիսի 15-ին ԱՄՆ Այովա նահանգից բուժքույր Էլեն Չերչը դարձավ աշխարհում առաջին ուղեկցորդուհին, գրում է calend.ru-ն։
Հետաքրքրվելով ավիացիայով՝ Էլենն ընդունվում է ամառային դասընթացների, սակայն երբ նա դիմում է Boeing Air Transport ավիաընկերության մենեջերներից մեկին՝ հարցով, թե կունենա՞ արդյոք օդաչու դառնալու հնարավորություն, մենեջերը պատասխանում է, որ ավելի հեռանկարային է համարում նրա մեկ այլ գաղափար՝ ինքնաթիռներում նոր պաշտոն ներդնելը, որը կլինի գնացքներում ուղեկցողի պաշտոնին համարժեք պաշտոն։
Ընկերության ղեկավարությունը հավանության է արժանացնում այդ գաղափարը։ Էլեն Չերչին առաջարկվում է հավաքել 25 տարեկանից փոքր և մինչև 52 կգ կշռող բուժքույրերի մի խումբ, ովքեր պատրաստ կլինեն այն ժամանակների համար բավականին բարձր աշխատավարձի դիմաց՝ 125 դոլար, դառնալ ուղեկցորդուհի։
Մի քանի ամիս պատրաստվելուց հետո ուղեկցորդուհիներն աշխատանքի են անցնում, և առաջին թռիչքն այդ խմբում կատարում է Չերչը՝ Սան Ֆրանցիսկո-Շայեն չվերթի ժամանակ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Չերչը ծառայում է բժշկական ինքնաթիռում։










