Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ, տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ օդանավակայանում Էրդողանին ռազմական արարողակարգով են դիմավորել։ ԱՄՆ կառավարությունն այդ արարողակարգը ոչ բոլոր պաշտոնյաների համար է կիրառում, և Էրդողանն առաջին թուրք գործիչն է, ով նման պատվի է արժանացել։
Էրդողանին ուղեկցում են կինը՝ Էմինե Էրդողանը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, փոխվարչապետ Բյուլենթ Առընչը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, ԵՄ նախարար և գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշը, պաշտպանության նախարար Իսմեթ Յլըմազը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, բազմաթիվ գործարարներ։
Օդանավակայանում Էրդողանին դիմավորել են ԱՄՆ բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը։










