FEMEN ակտիվիստուհիները մերկացել են ընդդեմ թուրք բորտուղեկցորդուհիներին կարմիր շրթներկն արգելելու որոշման
Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիներն այս անգամ մերկացել են ի պաշտպանություն «Թուրքական ավիաուղիների» ուղեկցորդուհիների, որոնց արգելվել է կարմիր շրթներկ քսել։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը, նրանք պահանջել են դադարեցնել «երկնքի իսլամականացումը»։
FEMEN-ի կայքում տեղադրված լուսանկարներում երկու FEMEN ակտիվիստուհիներ են՝ ձեռքերում թուրքական դրոշներ, գլխներին՝ բորտուղեկցորդուհիների գլխարկներ, իսկ շուրթերը՝ վառ կարմիր ներկված։ Նրանց մարմիններին գրված է «Իմ շուրթերն իմ որոշումն են»։
«Համաձայն նոր փոփոխությունների՝ ընկերության աշխատակիցներին արգելվել է կարմիր շրթներկ օգտագործել։ Ավելին, ընկերության կերպարին վնաս չհասցնելու նպատակով՝ կանանց արտաքինի հետ կապված այլ սահմանափակումներ են մտցվելու։ Մենք համոզված ենք, որ ավիաընկերության այդ որոշումներն անընդունելի են և ընդգծում ենք այդ կանանց կանացի լինելու իրավունքը։ Օդում իսլամականացման վտանգ կա»,-գրել են նրանք։










