Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» 12 ներկայացուցիչ, այդ թվում՝ կին և երեխա
Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են 12 մարդու, ովքեր կասկածվում են «գողական աշխարհին անդամակցելու» մեջ (Վրաստանի Քրեական օրենսգրքի 223.1 հոդված)։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, ձերբակալություններն իրականացվել են Թբիլիսիում, Սամեգրելո և Իմերեթի շրջաններում։ Ձերբակալվածների թվում կա կին, ինչպես նաև անչափահաս երեխա։
Իրավապահները հայտնել են, որ ձերբակալվածները խոստովանել են «գողական աշխարհի» հետ իրենց կապը և շահ ստանալու համար գործել են որոշակի կանոններով, որոնք համապատասխանում են հանցավոր աշխարհի օրենքներին։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալվածները կոնկրետ հանձնարարություններ են ստացել «գողական աշխարհի» հեղինակավոր դեմքերից և իրականացրել դրանք։
Իրավապահները նշել են, որ բոլոր կասկածյալները գտնվել են արտերկրում գտնվող «օրենքով գողերի» ազդեցության տակ։










