HP ընկերությունը կթողարկի Android համակարգով իր առաջին նոութբուքը (լուսանկարներ)

22:52 • 15.05.13

Hewlett-Packard ընկերությունը ներկայացրել է SlateBook x2 նոութբուքը, որն աշխատում է Android համակարգով, տեղեկացնում է lenta.ru կայքը:

 

Սարքը «տրանսֆորմերների» շարքից է. այն կարելի է վերածել պլանշետի՝ դիսփլեյն առանձնացնելով ստեղնաշարից: Ստեղնաշարն ունի հավելյալ մարտկոց, այնպես որ այն կարելի է նաև օգտագործել անջատ վիճակում: Էկրանի անկյունագիծը 10.2 դույմ է, և այն ունի 1920x1080 պիկսել կետայնություն: Սարքը կունենա 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 16 գեգաբայթ ներքին հիշողություն:

 

SlateBook x2-ը HP ընկերության առաջին սարքն է, որն աշխատում է Android համակարգով: 2013թ. ընկերությունը հրաժարվել էր webOS համակարգից՝ թողարկելով Android-ով աշխատող Slate 7 պլանշետը:

 

 

 

 

 

 

 

HP ընկերությունը կթողարկի Android համակարգով իր առաջին նոութբուքը (լուսանկարներ)