Հնդկաստանում գիտնականները նոր պատվաստանյութ են ստեղծել ռոտավիրուսի դեմ

01:19 • 15.05.13

Հնդկաստանում գիտնականները հանրությանը ներկայացրել են նոր էժան պատվաստանյութ ռոտավիրուսի դեմ, որը տարեկան մինչև 500.000 երեխաների մահվան պատճառ է հանդիսանում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ռոտավիրուսի ախտանիշներն են դիարեան և օրգազմի ուժեղ անզգայացումը: Հիվանդությունը տարածվում է կեղտոտ ձեռքերի և մակերեսների միջոցով՝ հատկապես սպառնալով Ասիայի և Աֆրիկայի խիտ բնակեցված շրջաններին:


Հնդկական կառավարության մամլո քարտուղարը նշել է, որ նոր պատվաստանյութը, որը ստացել է «Ռոտավակ» անվանումը, կլինիկական հաջող փորձարկումներից հետո կարող է փրկել հազարավոր կյանքեր:


Դեղամիջոցի արտադրողները մտադրված են յուրաքանչյուր տուփը վաճառել 1 դոլարով:
 

Հնդկաստանում գիտնականները նոր պատվաստանյութ են ստեղծել ռոտավիրուսի դեմ