Հնդկաստանի միակ կին զինվորականին կախված են գտել

11:50 • 15.05.13

Հնդկաստանի բանակի մարտական ստորաբաժանումների առաջին և միակ կին զինծառայող Շանտի Տիգային կախված են գտել, տեղեկացնում է Взгляд-ը։


Համաձայն նախնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել։

 

Ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի, Ջալպայգուրի շրջանի հոսպիտալում, որտեղ 37-ամյա կինը տեղափոխվել էր անցյալ շաբաթ, երբ անհայտ անձինք առևանգել էին նրան։

 

Շանտի Տիգան հնդկական լրատվամիջոցների լուրերի հերոս էր դարձել 2011թ.-ին, երբ անցել էր ծառայության՝ 12 վայրկյանում հաղթահարելով 50 մետրն ու 1.5 կմ վազքում հաղթելով իր բոլոր մրցակիցներին։

 

Մինչ նա, Հնդկաստանում կանայք կարող էին սպա դառնալ միայն ոչ մարտական բանակային ստորաբաժանումներում։ «Ես կամավոր դարձա և անցա ծառայության, երբ մահացավ իմ ամուսինը»,-այդ ժամանակ իր ընտրությունն այսպես էր բացատրել նա՝ հավելելով, որ բանակում ծառայելը միշտ իր երազանքն է եղել։