iRiver-ը թողարկել է աշխարհի ամենաթանկ MQS նվագարկիչը (լուսանկարներ)
Հարավկորեական iRiver ընկերությունը, որն ամբողջ աշխարհում դյուրակիր նվագարկիչների առաջատար արտադրողներից է, ստեղծել է աշխարհում ամենաթանկ՝ 1300 դոլարանոց MQS նվագարկիչը, հայտնում է LuxPlanet-ը։
Մյունխենում վերջերս կայացած High End 2013 ցուցահանդեսի շրջանակներում ընկերությունը ներկայացրել է իր հերթական նորույթը՝ պրոֆեսիոնալ MQS iRiver Astell & Kern AK120 նվագարկիչը։
iRiver-ն աշխարհում առաջին ընկերությունն է, որն արտադրում է MQS (Mastering Quality Sound) ձևաչափով դյուրակիր սարքեր։ Նվագարկիչը նախատեսված է պրոֆեսիոնալ երաժիշտների համար, ովքեր ցանկանում են վայելել ամենաբարձր որակի ձայնը։
iRiver Astell & Kern AK120 համալրված է 2.4 դյույմանոց, 320х240 լուծմամբ IPS սենսորային էկրանով և 64 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ, որը հնարավոր է հասցնել մինչև 192 գիգաբայթի։












