Նիգերիայում երեխաների վաճառքով զբաղվող հերթական խումբն է հայտնաբերվել

23:28 • 15.05.13

Նիգերիայում ոստիկանները երկրի հարավ-արևելքում գտնվող Էնուգու քաղաքում ազատել են անչափահաս 6 հղի աղջիկների, որոնց պահում էին գերության մեջ, որպեսզի ծննդաբերությունից հետո վաճառեն նրանց երեխաներին: Խոսքը գնում է վերջին օրերի ընթացքում 2-րդ այսպես կոչված «երեխաների գործարանի» վերացման մասին: Հանցագործները այդտեղ էին բերում աղջիկների և բռնաբարում նրանց, իսկ ծնված երեխաներին վաճառում էին արտասահմանում, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Ավելի վաղ Ումուական քաղաքում ոստիկանները վերացրել են մեկ այլ հանցախումբ՝ ազատ արձակելով 14-17 տարեկան 17 հղի աղջկա և 11 նորածինների, որոնց պահում էին տներից մեկում: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ աղջիկները բռնության են ենթարկվել 23-ամյա տղամարդու կողմից, ով կարճ ժամանակ անց ձերբակալվել է: Տան տիրոջ որոնումները շարունակվում են:


Նիգերիայի իշխանությունները պայքարում են նման «երեխաների գործարանների» դեմ: Չնայած նրան, որ ոստիկանները ձերբակալում են երեխաներ վաճառողներին, նրանց չի հաջողվում պարզել գնորդներին: