Երևան-Իջևան ճանապարհին վրաերթի են ենթարկել 83-ամյա տղամարդու

11:14 • 15.05.13

«Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 14-ին՝ ժամը 13.30-ին, Երևան-Իջևան ճանապարհի 103 կմ-ին վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդու։


Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վթարի հետևանքով նա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: